Մեյվեզերը չի վստահում Դե լա ՀոյայինՄեյվեզերը չի վստահում Դե լա Հոյային

Մեյվեզերը չի վստահում Դե լա Հոյային

20.11.15 09:48
Մեյվեզերը չի վստահում Դե լա Հոյային

Կիսամիջին քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը պատասխանել է Golden Boy պրոմոութերական ընկերության ղեկավար Օսկար դե լա Հոայի բաց նամակին, որտեղ Օսկարը քննադատել է բռնցքամարտիկի կարիերան:

Նշենք, որ այն բանից հետո, երբ կազմակերպության ղեկավար դարձավ Դե լա Հոյան, Մեյվեզերը հրաժարվեց կազմակերպության հետ աշխատել:

«Կարծում եմ, որ նա նախանձում է ինձ, իսկապես նախանձում է: Ինչպես նա կարող է ինչ-որ բանի մասին խոսել, եթե նույնիսկ իր բռնցքամարտիկների մենամարտին ներկա չի լինում: Նա վստահելի չէ, նա չի կարող լինել իմ պրոմոութերը: Որպես բռնցքամարտիկ ես չեմ կարող վստահել նրան»,-ասել է Մեյվեզերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված