Աբրահամ-Մուրրեյ. հայացքների մրցամարտը՝ լուսանկարներովԱբրահամ-Մուրրեյ. հայացքների մրցամարտը՝ լուսանկարներով
Աբրահամ-Մուրրեյ. հայացքների մրցամարտը՝ լուսանկարներով
18.11.15 17:53Այսօր` նոյեմբերի 18-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Մարտին Մուրրեյի հետ:
Այս մասին տեղեկացնում է Աբրահամի հայաստանյան մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի ''TUI Arena''-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրրեյը:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված