Բրազիլիայի գրան-պրին՝ LIVEԲրազիլիայի գրան-պրին՝ LIVE

Բրազիլիայի գրան-պրին՝ LIVE

15.11.15 19:58
Բրազիլիայի գրան-պրին՝ LIVE

Րոպեներ անց բրազիլական Ինտերլագոսում կմեկնարկի 2015թ-ի Բրազիլիայի գրան-պրին: 1-ին շարքից՝ վերջին երկու մրցաշրջանում «ձեւավորված ավանդույթի» համաձայն կմեկնարկեն Mercedes-ները, ընդ որում՝ 5-րդ մրցարշավն անընդմեջ փոուլը Նիկո Ռոսբերգինն է ու սա «արծաթե նետերի» 100-րդ մեկնարկային 1-ին շարքն է:

15 շրջադարձ, 4.309կմ-անոց 71 շրջան, ընդհանուր՝ 305.909 կմ է սպասվում 20 արշավորդներին:

Ինտերլագոսում արշավորդները առանց DRS-ի զարգացնում են 310 կմ/ժ առավելագույն արագություն ու 205կմ/ժ միջին արագություն մրցարշավում: Այստեղ շրջանի 70%-ն անցնում են գազի ոտնակը ամբողջապես սեղմած, իսկ առավելապես երկար նման հատվածը ձգվում է 16վ: 1 շրջանի ընթացքում 42 անգամ արշավորդները ստիպված են փոխել փոխանցումները:

Ու 60% է կազմում անվտանգության մեքենայի՝ մրցուղում հայտնվելու հավանականությունը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված