Հայ 2 բռնցքամարտիկ՝ եզրափակչումՀայ 2 բռնցքամարտիկ՝ եզրափակչում

Հայ 2 բռնցքամարտիկ՝ եզրափակչում
08.11.15 16:16
Անապայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայսատանը ներկայացնող Արթուր Շահբազյանն ու Կարեն Ստեփանյանը դուրս են եկել եզրափակիչ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ երեկ տեղի ունեցած կիսաեզրափակիչ մենամարտերում 42 կգ քաշային Արթուր Շահբազյանը հաղթել է վրացի Գեորգի Լազարաշվիլիին, իսկ 59 կգ քաշային Կարեն Ստեփանյանը հաղթանակի է հասել մոլդովացի Նիկիտա Վդովիլենկոյին:
Մեր մյուս պատվիրակ՝ 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը պարտվել է ռուս Նիկիտա Ռոբրովին:
Այսօր տեղի կունենան եզրափակիչները: Արթուրը ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանը ներկայացնող Բորիս Կարիբյաին հետ, իսկ Կարենը կմրցի Ռուսաստանի մյուս պատվիրակ` Բեզսոլով Յարոսլավի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված