Նյուրբուրգրինգում հույս ունեն՝ վերադառնալ F1-ի օրացույց
07.11.15 12:41
2008թ-ից ի վեր F1-Ի Գերմանիայի գրան-պրին հաջորդաբար ընդունում էին Հոքքենհայմն ու Նյուրբուրգրինգը, սակայն, ֆինանսական սկանդալների սերիայից հետո Նյուրբուրգրինգի ավտոդրոմի ղեկավարները սնանկ հայտարարվեցին, ղեկավարությունը փոխվեց ու արդեն այս տարի F1-Ը պարզապես րուղղվեց այդ լեգենդար մրցուղի:
2016թ-ին Գերմանիայի գրան-պրին կկայանա Հոքքենհայմում, իսկ 2017թ-օ վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են. Նյուրբուրգրինգում դեռ հույս ունեն Արքայական ավտոսպորտի վերադարձին:
«Մենք չենք հրաժարվում F1-ից, պայքարում եմ 2017թ-ին Գրան-պրին անցկացնելու համար ու համապատասպան բանակցություններն ենք վարում Բերնի Էքլսթոունի հետ: Ես հույս ունեմ, որ Գերմանիայում առաջնության հանդեպ հետաքրքրությունը կվերադառնա նախկին մակարդակին, ու անցկացման ծախսերը մեզ մատչելի կլինեն»,-ասել է ավտոդրոմը ղեկավարող Capricorn ընկերության գործադիր տնօրեն Կարստեն Շումախերը:

