Սյուզի Վոլֆֆը լքում է ավտոսպորտըՍյուզի Վոլֆֆը լքում է ավտոսպորտը

Սյուզի Վոլֆֆը լքում է ավտոսպորտը

06.11.15 13:40
Սյուզի Վոլֆֆը լքում է ավտոսպորտը

Williams-ի մամուլի ծառայությունը հաստատել է, որ թիմի հետ քառամյա գործակցությունից հետո Սյուզի Վոլֆֆն ընթացիկ մրցաշրջանի ավարտին լքում է ոչ միայն թիմը, այլև՝ ավտոսպորտը:

Վոլֆֆը թիմին միացել է 2012թ-ի ապրիլին ու մեծ դերակատարում է ունեցել FW35, FW36 ու FW37 բոլիդների զարգացման գործում՝ թե՛ սիմուլյատորի վրա կատարվող աշխատանքի տեսանկյունից ու թե՛ թեսթերի ընթացքում: Իսկ 2015թ-ին Վոլֆֆը դարձել է թիմի պաշտոնական թեսթ-արշավորդուհին: Սյուզին մասնակցել է 2014թ-ի Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի գրան-պրիների ուրբաթօրյա ազատ երթերին՝ այդպիսով դառնալով վերջին 20 տարիների ընթացքում առաջին կին-արշավորդն, ով մրցարշավային ուիք-էնդի սեսսիային է մասնակցել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված