Ռոուզին ուզում մեծագույնը լինել մենամարտային բոլոր ձևերումՌոուզին ուզում մեծագույնը լինել մենամարտային բոլոր ձևերում

Ռոուզին ուզում մեծագույնը լինել մենամարտային բոլոր ձևերում
03.11.15 13:00
Թեթևագույն քաշային կարգում UFC չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին խոսել է մենամարտային մարզաձևերում իր լայնածավալ ծրագրերի մասին:
«Ես այնքա՜ն խելահեղ ծրագրեր ունեմ ու չգիտեմ անգամ՝ արդյո՞ք այդքան ժամանակ կունենամ՝ դրանք իրականացնելու, չէ՜ որ ես այնքա՜ն բան եմ ուզում:Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես բոլոր ժամանակների մեծագույն մարտիկներից մեկը՝ անկախ մարզաձևից: Ես օլիմպիական մեդալ ունեմ: Ու ուզում եմ MMA-ից հեռանալ որպես մեծագույն:
Ես կուզեի բռնցքամարտի աշխարհի չեմպիոն դառնալ: Կուզեի աշխարհի չեմպիոն դառնալ ջիու-ջիցու մարզաձևում, ռելսինգում... Ուզում եմ լավագույնը լինել ամենուր: Չգիտեմ՝ ինչպես է դա հնարավոր, բայց փորձում եմ: Ու եթե որևէ մեկն ունակ է այդ ամենին, ապա դա ես եմ»,-ասել է Ռոուզին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված