Արրիվաբենե. «Սա հնազանդության դաս էր»Արրիվաբենե. «Սա հնազանդության դաս էր»

Արրիվաբենե. «Սա հնազանդության դաս էր»

02.11.15 11:10
Արրիվաբենե. «Սա հնազանդության դաս էր»

Ferrrari-ի բոսս Մաուրիիցո Արրիվաբենեն հիասթաված է Մեքսիկայի գրան-պրիից, որի ընթացքում թիմի 2 արշավորդն էլ ստիպված եղան լքել մրցուղին:

«Դա հնազանդության դաս էր: Այսօր մեզ երկնքից երկիր իջեցրին: Մեծագույնը լինելու համար պիտի ոչ միայն մատներով երկնքին դիպչես, այլև՝ ոտքերիդ տակի հողը չկորցնես: Նման բան երբեմն լինում է, բայց շաբաթ օրը թիմն իրեն լավագույնս դրսևորեց՝ արագ փոխելով Ռայկոնենի մեքենայի շարժիչը: Մրցարշավում արշավորդներն ավելի շատ խնդիրներ ունեին, քան պիտի ունենային: Այժմ մենք պիտի առաջ շարժվենք: Այսօր մենք իմացանք, թե ինչ պիտի չանենք:

Ու մրցարշավի արդյունքն էլ իսկական հիասթափություն է, քանի որ մենք ուժեղ բոլիդ ունեինք: Պարզապես տեսեք շրջանի անցման մեր ժամանակն»,-ասել է Արրիվաբենեն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված