Հեմիլթոնը ռինգում իր տաղանդն է բացահայտում (տեսանյութ+լուսանկարներ)
30.10.15 13:10
Այս հանգստյան օրերին 23 տարվա դադարից հետո Մեքսիկա է վերադառնում Արքայական ավտոսպորտը: Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը Մեխիկո է ժամանել արդեն աշխարհի արդեն եռակի չեմպիոնի կարգավիճակում, ուստի, չնայած հայտարարություններին, որ նպատակը մրցաշրջանի մյուս 3 մրցարշավներում էլ հաղթանակ տոնելն է, Լյուիսն իրեն կարող է թույլ տալ՝ թուլանալ:
Ու դրա համար բրիտանացին ընտրել է ռեսլինգը՝ հանդես գալով Մեխիկոյի Lucha Libre ռինգում անցնող ռեսլինգ-շոուում՝ հանրահայտ ռեսլեր Միստիկոյի հետ:
Մրցամարտն անցել է Mercedes-ի գործընկեր Puma ընկերության նախաձեռնությամբ, իսկ Լյուիսն էլ, ոչ ավել-ոչ պակաս՝ հաղթող է ճանաչվել: Անմիջապես ռեսլինգից հետո Միստիկոն ու հեմիլթոնը հենց ռինգում սեղանի թենիս են խաղացել, իսկ ռինգ-անոնսերն էլ մրցամարտը կոչել է «Ամերկայի» ու «Արսենալի» դիմակայություն: Նշենք, որ «Ամերիկան» տեղի ֆուտբոլային ակումբն է, իսկ «Արսենալին» երկրպագում է Հեմիլթոնը:
Հետաքրքիր է, որ մրցամարտից հետո աշխարհի եռակի չեմպիոնը խոստովանել է, որ իրենում նոր տաղանդ է բացահայտել:

