Ռոսբերգը կմեկնարկի փոուլիցՌոսբերգը կմեկնարկի փոուլից

Ռոսբերգը կմեկնարկի փոուլից

25.10.15 19:20
Ռոսբերգը կմեկնարկի փոուլից

ԱՄՆ-ի գրան-պրիի փոուլից ընդամենը 3.5 ժամ անց կմեկնարկի Mercedes-ի գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգը: Րոպեներ առռաջ ավարտված որակավորման մրցումներում նրան հաջորդում է աշխարհի գործող չեմպիոն, Ռոսբերգի թիմակից Լյուիս Հեմիլթոնը:

Մեկնարկային ցանցի 2-րդ շարքում Red Bull-ի արշավորդներն են՝ Դանիել Ռիկիարդոն ու Դանիիլ Կվյատը: 5-րդ ժամանակը գրանցել է Սեբաստյան Ֆետտելը Ferrari-ից, ով սակայն կմակներկի 15-րդը՝ 10 դիրք տուգանքի պատճառով: Նույն պատժամիջոցով տուգանվել է նաեւ Ֆետտելի թիմակիցը՝ 8-րդ արդյունքը ցուցադրած Կիմի Ռայկոնենը: Պատճառը ներքին այրման շարժիչի 5-րդ փոփոխությունն է:

Նշենք, որ սեսսիայի մեկնարկում Toro Rosso-ի արշավորդ Կարլոս Սայնցը վթարեց ու լրջորեն վնասեց մեքենան: Առայժմ հայտնի չէ՝ կհասցնե՞ն արդյոք թիմում այն վերականգնել մինչ մրցարշավը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված