Որակավորման մրցումները 6 անգամ հետաձգվել ենՈրակավորման մրցումները 6 անգամ հետաձգվել են

Որակավորման մրցումները 6 անգամ հետաձգվել են

25.10.15 12:01
Որակավորման մրցումները 6 անգամ հետաձգվել են

Նախօրեին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին ԱՄՆ-ի Օսթինի ավտոդրոմում պիտի մեկնարկեր ԱՄՆ-ի 2015թ-ի գրան-պրիի որակավորման մրցումները: Սակայն մրցումների մեկնարկը 6 անգամ 30 րոպեով հետաձգվեց՝ վերջնական որոշում կայացնելով՝ այն մեկնարկել կիրակի օրը՝ տեղի ժամանակով 09:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին):

Սակայն րոպեներ առաջ FIA-ի մրցարշավային տնօրեն Չարլի Ուայթինգը զգուշացրեց, որ ԱՄՆ-ի գրան-պրին կչեղարկվի, եթե եղանակային պայմանները թույլ չտան դրա մեկնարկը մինչ Երեւանի ժամանակով 19:00-ն: Այդ պարագայում մրցարշավի մեկնարկային ցանցը կորոշվի ազատ երթերի 3-րդ սեսսիայի արդյունքներով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված