Ferrari-ի արշավորդները 10-ական դիրք կկորցնեն մեկնարկումFerrari-ի արշավորդները 10-ական դիրք կկորցնեն մեկնարկում

Ferrari-ի արշավորդները 10-ական դիրք կկորցնեն մեկնարկում

23.10.15 12:04
Ferrari-ի արշավորդները 10-ական դիրք կկորցնեն մեկնարկում

Ferrari-ի արշավորդներ Սեբաստյան Ֆետտելն ու Կիմի Ռայկոնենը 10-ական դիրք կկորցնեն ԱՄՆ-ի գրան-պրիի մեկնարկային ցանցում: Ferrari-ի ղեկավարությունը որոշում է ընդունել՝ անցնել թարմացված շարժիչների օգտագործմանը, ու 2 բոլիդների վրա շարժիչների փոխարինումը բերել է տուգանքի:

Չնայած այս տուգանքին՝ աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը դրական է տրամադրված ու կարծում է, որ նորույթը տեսանելի առաջընթաց թույլ կտա:

«Մենք մեկնարկում 10 դիրքի տուգանք կստանանք, քանի որ նոր շարժիչ ենք օգտագործելու: Բայց դա մեր ծրագրածն էր, անակնկալ չէր

Իհարկե, մեկ ուիք-էնդի շրջանակներում դա ամենալավ նորությունը չէ, բայց իրավիճակին ընդհանուր պատկերի համատեքստում է պետք նայել: Մեր առաջնահերթությունը առավելագույն հզորությունն է յուրաքանչյուր մրցարշավում: Այդպիսին է թիմի մարտավարությունն ու այն աշխատում է: Այս ուիք-էնդին մենք կտուգանվենք, բայց մեծ քայլ կանենք առաջ»,-ասել է Ֆետտելը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված