VII միջմայրցամաքային գավաթ. մրցագորգում Թամրազյանն ու Աթյանն ենVII միջմայրցամաքային գավաթ. մրցագորգում Թամրազյանն ու Աթյանն են

VII միջմայրցամաքային գավաթ. մրցագորգում Թամրազյանն ու Աթյանն են

18.10.15 11:26
VII միջմայրցամաքային գավաթ. մրցագորգում Թամրազյանն ու Աթյանն են

Այսօր դաղստանական Խասավյուրտում կկայանա UWW-ի օրացույցում տեղ գտած VII միջմայրցամաքային գավաթի մրցումային 2-րդ՝ եզրափակիչ օրը: Մրցագորգը կտրամադրվի 61, 70, 86 ու 125կգ քաշային ըմբիշներին: Այս քաշային կարգերից մենք ներկայացուցիչ ունենք միայն 1 կարգում:

86կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու են Շամիր Աթյանն ու Վահե Թամրազյանը: Թամրազյանմեկնարկելու է որակավորման փուլից: Նրա 1-ին մրցակիցը լեհ Զբիգնեւ Բարանովսկին է: Հաղթանակի դեպքում 1/8 եզրափակչում կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Ախմետ Մագոմաեւ-Ջավրաիլ Շապիեւ զույգի հաղթողի հետ:

Իսկ Աթյանի մրցակիցը որակավորման փուլում Մագոմեդ Աբդուխիլիկովն է Ադրբեջանից: Հաղթանակի դեպքում Աթյանի մրցակիցը կլինի Ստեֆան Ղոգիտա-Ասլան Կախիձե ռումինաղազախական զույգի հաղթողի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված