Ռայկոնենին տուգանեցին, Mercedes-ը՝ կոնստրուկտորների գավաթակիր (լուսանկար)Ռայկոնենին տուգանեցին, Mercedes-ը՝ կոնստրուկտորների գավաթակիր (լուսանկար)

Ռայկոնենին տուգանեցին, Mercedes-ը՝ կոնստրուկտորների գավաթակիր (լուսանկար)
12.10.15 00:01
Ռուսաստանի գրան-պրիի ավարտից հետո ստյուարդները դիտարկել են ֆինն արշավորդներ Վալտերի Բոտտասի ու Կիմի Ռայկոնենի միջեւ մրցարշավի վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպն, ինչի արդյունքում Բոտտասը դուրս էր մնացել պայքարից, իսկ Ռայկոնենը 4-րդ արդյունքն էր գրանցել:
Սակայն ստյուարդները Կիմի Ռայկոնենին մեղավոր են ճանաչել Բոտտասի հետ բախման մեջ ու 10 վայրկյանանոց Stop&Go-ով պատժել, բայց քանի որ այն անցնել այլեւս հնարավոր չէ՝ Կիմիի ժամանակին ավելացրել են 30վ, ինչը Ռայկոնենին շպրտել է 8-րդ հորիզոնական, հետեւաբար՝ Mercedes-ն այժմ 3 միավոր ավելի ունի, քան Ferrari-ն: Ասել է թե՝ Mercedes-ն ապահովեց վաղաժամ չեմպիոնությունը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված