Նորայր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիրՆորայր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Նորայր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
08.10.15 10:34
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի անվան դիմաց երկամարտի հերթական մեդալը գրանցվեց:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեր հավաքականին բրոնզե մեդալ պարգևեց 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը:
Նա պոկեց 140 և հրեց 175 կիլոգրամ: Երկամարտի 317 կգ արդյունքով չեմպիոն դարձավ բուլղարացի Բոժիդար Անդրեևը: Նույն քաշը արձանագրած ռումինացի Իլիե Ստոյանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
Հիշեցնենք, որ մեր ծանրորդները Կլայպեդայում արդեն նվաճել են մեկական ոսկե և արծաթե ու երկու բրոնզե մեդալ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված