U20 ու 23 առաջնությունները մեկնարկում են այսօր
03.10.15 09:21Այսօր լիտվական Կլայպեդայում մեկնարկում են մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունները: Հայաստանը Լիտվահում կներկայացնեն 10 ծանրորդներ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մինչև 20 տարեկան աղջիկների պայքարում հանդես կգան 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանն ու 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Մեդալների համար Սոնայի հիմնական մրցակիցներից է լինելու ռուսաստանաբնակ Անի Սարգսյանը:
Տղաների նույն տարիքային խմբում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Դավիդ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում մեր երկիրը ներկայացնելու են 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: