Հայ բռնցքամարտիկները վաղը Դոհա կմեկնենՀայ բռնցքամարտիկները վաղը Դոհա կմեկնեն

Հայ բռնցքամարտիկները վաղը Դոհա կմեկնեն

01.10.15 14:24
Հայ բռնցքամարտիկները վաղը Դոհա կմեկնեն


Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ մարզիչներ Կարեն Աղամալյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ վաղը` 12:35-ին, կմեկնի Քաթարի մայրաքաղաք Դոհա` մասնակցելու հոկտեմբերի 5-15-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանշային է Ռիո-2016-ի համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ կարևորագույն այս ստուգատեսին մասնակցելու են Բաքվի Եվրոպական խաղերի մեդալակիրներն ու Բուլղարիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:

Դոհայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56-կգ քաշային Արամ Ավագյանը, և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Նշենք, որ վարկանիշ ձեռք բերելու համար 52կգ քաշային կարգում հանդես եկող մեր Կորյուն Սողոմոնյանին անհրաժեշտ է չեմպիոն կամ փորչեմպիոն դառնալ, իսկ 56 ու 64կգ քաշայիններ Արամ Ավագյանին ու Հովհաննես Բաչկովին՝ մեդալակիր՝ անկախ մեդալի հարգից:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված