Բռնցքամարտի հավաքականին ԱԱ կտանի Կարեն ԱղամալյանըԲռնցքամարտի հավաքականին ԱԱ կտանի Կարեն Աղամալյանը

Բռնցքամարտի հավաքականին ԱԱ կտանի Կարեն Աղամալյանը

30.09.15 17:04
Բռնցքամարտի հավաքականին ԱԱ կտանի Կարեն Աղամալյանը

Կայացավ Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի հերթական համաժողողովը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մրցելույթները:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայույունը՝ հավաքականների մարզիչները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, ապա՝ ելույթ ունեցավ նաև ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը հավաքականի մարզիչներին հորդորեց, որպեսզի միջազգային մրցումների մեկնելիս հավաքականների կազմում ընդգրկեն միայն լիովին պատրաստ մարզիկներին: Արթուր Գևորգյանը մարզիչներին կոչ արեց նաև ավելի մեծ ուշադրություն դարձնեն բռնցքամարտիկների կարգապահությանը:

Արթուր Գևորգյանը ներկայացրեց նաև առաջիկա աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության կազմը: Նա նշեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կշարունակի մնալ մեր ընտրանու ղեկին, բայց որոշ հանգամանքներ հաշվի առնելով աշխարհի առաջնությունում հավաքականի հետ կլինի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը:

Ֆեդերացիայի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար որոշում կայացվեց հետագայում ստեղծել նաև մարզչական խորհուրդ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված