Ֆյուրի. «Կլիչկոն ոչ մի վնասվածք էլ չունի»Ֆյուրի. «Կլիչկոն ոչ մի վնասվածք էլ չունի»
Ֆյուրի. «Կլիչկոն ոչ մի վնասվածք էլ չունի»
28.09.15 17:29Բրիտանացի գերծանրքաշային Թայսոն Ֆյուրին կարծում է, որ ուկրաինացի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն խաղարկել է վնասվածքը՝ մրցամարտից խուսափելու համար:
«Հուսանք, որ մրցամարտն ավելի ուշ կկայանա: Բայց ինչն էլ Կլիչկոյին առանջնորդի, միևնույն է՝ ես կարող եմ ասել, որ նա ոչ մի վնասվածք էլ չունի:
Գուցե նրան պարզապես ավելի շատ ժամանակ է պետք նախապատրաստման համար: Կամ էլ՝ ուղեղը խելքի բերելու համար: Բայց այն, որ նա վնասվածք չունի՝ անհերքելի փաստ է»,-ասել է Ֆյուրին:
Հիշեցնենք, որ մրցամարտը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 24-ին, սակայն անորոշ ժամկետով հետաձգվել է Կլիչկոյի վնասվածքի պատճառով:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված