Ֆյուրի. «Հոկտեմբերի 24-ին կգնամ Դյուսսելդորֆ ու կարբեմ»Ֆյուրի. «Հոկտեմբերի 24-ին կգնամ Դյուսսելդորֆ ու կարբեմ»

Ֆյուրի. «Հոկտեմբերի 24-ին կգնամ Դյուսսելդորֆ ու կարբեմ»

27.09.15 14:21
Ֆյուրի. «Հոկտեմբերի 24-ին կգնամ Դյուսսելդորֆ ու կարբեմ»

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հրաժարվել է մրցամարտել Վլադիմիր Կլիչկոյին փոխարինող որեւէ մեկի հետ ու կսպասի այնքան, մինչեւ ուկրաինացին վերականգնվի ու պատրաստ լինի մրցամարտին:

«Ես ստիպված եմ սպասել Վլադիմիրին, ես պայմանագիր ունեմ: Ես չեմ կարող մասնակցել մինչ այդ այլ մրցամարտերի: Էլ ի՞նչ անեմ: Հավանաբար ես հոկտեմբերի 24-ին կմեկնեմ Դյուսսելդորֆ, կհանդիպեմ իմ երկրպագուներին ու կարբեմ: Կարծես թե լավ գաղափար է: Նշեմ, որ ինձ հետ ոչ ոք չի ուզում մրցամարտել»,-ասել է Ֆյուրին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Դյուսսելդորֆում նախանշված էր անցկացնել Կլիչկոյի ու Ֆյուրիի մրցամարտը, որը հետաձգվել է ուկրաինացի մարզիկի վնասվածքի պատճառով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված