Գեղարդ Մուսասին պարտվեց Յուրայա Հոլլին (տեսանյութ)Գեղարդ Մուսասին պարտվեց Յուրայա Հոլլին (տեսանյութ)
Գեղարդ Մուսասին պարտվեց Յուրայա Հոլլին (տեսանյութ)
27.09.15 09:34Ճապոնական Սայտամայում անցնող UFC Fight Night շոուի՝ իր նշանակությամբ 2-րդ մրցամարտում ազգությամբ հայ, Հոլանդիան ներկայացնող միջինքաշային մարտիկ Գեղարդ Մուսասին (37-6-2) ցավալի պարտություն կրեց ամերիկացի Յուրայա Հոլլից (12-5):
Ողջ 1-ին ռաունդն անցավ պարտերում՝ Գեղարդի ճնշող առավելությամբ, ով հնարավորություն ուներ մի քանի անգամ խեղդող հնարքներ անցկացնել: Սակայն Հոլլը կարողացավ դիմադրել, իսկ արդեն 2-րդ ռաունդի սկզբնամասում լուրջ «հարձակման» ենթարկեց. նա՛խ շրջադարձով ոտքի հարված արեց, ապա՝ ցատկից ծնկով հարված ու բաց չթողեց անակնկալի եկած Գեղարդին: Մրցավարը ստիպված էր դադարեցնել հանդիպումը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված