Կլիչկո-Ֆյուրի մրցամարտը հետաձգվել էԿլիչկո-Ֆյուրի մրցամարտը հետաձգվել է

Կլիչկո-Ֆյուրի մրցամարտը հետաձգվել է

25.09.15 17:59
Կլիչկո-Ֆյուրի մրցամարտը հետաձգվել է

Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ու Թայսոն Ֆյուրիի միջև մրցամարտը հետաձգվել է ուկրաինացու վնասվածքի պատճառով:

39-ամյա Կլիչկոն այսօր կայացած մարզման ժամանակ վնասել է ձկնամկանը:

Թայսոն Ֆյուրիի հորեղբոր՝ Պիտեր Ֆյուրիի խոսքով Կլիչկոյի մոտ ջլի պատռվածք է:

Հիշեցնենք, որ մրցամարտը պիտի կայանար հոկտեմբերի 24-ին՝ Դյուսսելդորֆում: Թե ո՛ր օրն այն այժմ կկայանա՝ հայտնի չէ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված