Էմանուելե Պիրրոն՝ 3-րդ ստյուարդԷմանուելե Պիրրոն՝ 3-րդ ստյուարդ

Էմանուելե Պիրրոն՝ 3-րդ ստյուարդ

23.09.15 13:43
Էմանուելե Պիրրոն՝ 3-րդ ստյուարդ

F1 նախկին արշավորդ ու «Լե-Մանի 24 ժամի» հնգակի հաղթող Էմանուելե Պիրրոն Ճապոնիայի գրան-պրիում հանդես կգա երրորդ ստյուարդի դերում:

Նրա հետ Հունգարիայի գրան-պրիում կաշխատեն Կանադայի ավտոկլուբի ու FIA-ի՝ մրցուղիների կոմիտեի նախագահ Ռոջեր Պիրտն ու գերմանական ADAC ավտոակումբի տնօրենների խորհրդի անդամ դոկտոր Գերդ Էննզերը:

Նշենք, որ այս տարի Մելբուրնում ու Մոնակոյում երրորդ ստյուարդը Թոմ Քրիստանսենն էր, Սեպանգում՝ Միք Դուենը, Շանհայում՝ Մարկ Բլանդելլը, Բահրեյնում՝ Միկա Սալոն, Իսպանիայում, Կանադայում՝ Ալան Ջոնսը, Մեծ Բրիտանիայում՝ Նայջել Մենսելլը, Էմանուելե Պիիրոն՝ Հունգարիայում ու Բելգիայում, Ավստրիայում ու Իտալիայում՝ Դենի Սալլիվանը, իսկ Սինգապուրում՝ Մարտին Դոնելլին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված