Սինգապուրյան «անցորդը» բանտում կմնա առնվազն 2 շաբաթ (տեսանյութ)Սինգապուրյան «անցորդը» բանտում կմնա առնվազն 2 շաբաթ (տեսանյութ)

Սինգապուրյան «անցորդը» բանտում կմնա առնվազն 2 շաբաթ (տեսանյութ)

22.09.15 14:19
Սինգապուրյան «անցորդը» բանտում կմնա առնվազն 2 շաբաթ (տեսանյութ)

Հայտնի է դարձել F1-ի սինգապուրյան ուիք-էնդի «հերոսներից» մեկի՝ մրցուղով «զբոսնող» երիտասարդի անունը:

Բրիտանացին Յոգվիտամ Փրավին Դոքիան է, նա 27 տարեկան է:Նա մեղադրվում է Սինգապուրի քրեական օրենսգրքի 336ա կետով՝ այլ մարդկանց անվտանգությունը վտանգող գործողությունների համար:

Տղային սպառնում է կալանք մինչև 6 ամսի ժամկետով, 1800 դոլլարին համարժեք տուգանք կամ էլ՝ 2-ը միասին:

Այժմ նա բանտում է, քանի որ նրա մոտ 15.000 դոլլար չգտնվեց գրավ վճարելու համար: «Ես այդքան գումար չունեմ, քանի որ չեմ աշխատում, ինձ մոտ եղած գումարն էլ ծախսել եմ տոմսերի վրա»-ասել է Դոքիան:

Նշենք, որ նա կալանքի տակ կմնա առնվազն 2 շաբաթ ևս, քանի որ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 6-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված