Ինչպես Ֆետտելը բացահայտեց դստեր անունը (տեսանյութ)Ինչպես Ֆետտելը բացահայտեց դստեր անունը (տեսանյութ)

Ինչպես Ֆետտելը բացահայտեց դստեր անունը (տեսանյութ)

21.09.15 15:32
Ինչպես Ֆետտելը բացահայտեց դստեր անունը (տեսանյութ)


Իտալիայի գրան-պրիից առաջ խոսակցություններ տարածվեցին, որ մինչ ողջ ավտոսպորտային աշխարհը շնորհավորում էր Նիկո Ռոսբերգին՝ դստեր ծննդյան կապակցությամբ, լույս աշխարհ է եկել նաև Սեբաստյան Ֆետտելի 2-րդ դուստրը:

Աշխարհի քառակի չեմպիոնի՝ անձնական կյանքը չհրապարակայնացնելու պատճառով այդ իրադարձության մասին ոչ ոք տեղյակ չէր:

Ֆետտելը հրաժարվել էր մեկնաբանել այդ թեմայով ցանկացած տեղեկություն, սակայն Մոնցայի պադդոկում լրագրողները բավական ուշագրավ մի զրույց էին տեսագրել Ֆետտելի, Կիմի Ռայկոնենի ու թիմի նախագահ Սերջիո Մարկկիոնի միջև, որը նախ հաստատում է երեխայի ծննդյան փաստը, ապա՝ պարզում անունն ու վերջապես՝ վերջ դնում խոսակցություններին, թե իբր Ֆետտելի ընկերուհին լույս աշխարհ է բերել երկվորյակների:

Մարկկիոնե. Շնորհավորում եմ: Մաթիլդա: Վատ չէ: Առաջի՞նն է:

Ֆետտել. Երկրորդը

Մարկկիոնե. Տղաներ, դուք հիմա շատ լուրջ եք:

Ֆետտել. Միշտ այդպես է եղել:

Մարկկիոնեն՝ Կիմիին. Դու նույնպես: Դուք, տղաներ, հիմա բոլորին պիտի բմբլահան անեք: Դուք դա պարտավոր եք: Ես լուրջ եմ ասում

Ֆետտել. Դուք բառիս բուն իմաստո՞վ ի նկատի ունեք. թե՞...

Մարկկիոնե. Բառացի լավ կլիներ: Դուք լուրջ տղաներ եք: Դուք հիմա ինչպես եք ձեզ զգում:

Ֆետտել. Լավ:

Ռայկոնեն. Լավ:

Մարկկիոնե. Մեքենան ինչպե՞ս է...



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված