Մրցուղի դուրս եկած երկրպագուն ձերբակալվել էՄրցուղի դուրս եկած երկրպագուն ձերբակալվել է

Մրցուղի դուրս եկած երկրպագուն ձերբակալվել է

21.09.15 12:12
Մրցուղի դուրս եկած երկրպագուն ձերբակալվել է

FIA-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Սինգապուրում ձերբակալվել է այն երկրպագուն, որ մրցարշավի ընթացքում հայտնվել էր մրցուղում: Հիշեցնենք, որ հենց այդ միջադեպի պատճառով մրցուղում հերթական անգամ հայտնվեց անվտանգության մեքենան:

«Մենք լիարժեք հաշվետվության ենք սպասում՝ պարզելու համար միջադեպի վերաբերյալ ամեն ինչ»,-FIA-ի հաղորդագրությունն է մեջբերում Sky Sports-ը:

27-ամյա տղամարդն, ում անունն, այնուամենայնիվ, չի հաղորդվում, ըստ որոշ աղբյուրների բրիտանացի է: Արտաքին դիտարկման տեսախցիկների տեսագրությունը ցույց է տալիս, որ նա անցել է անվտանգության արգելաշերտը, հատել մրցուղին ու մոտեցել 13-րդ շրջադարձին, որտեղ կարճ դադարից հետո եզրաշերտից կրկին ետ է դարձել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված