Finger boy-ը վերադառնում է. Ferrari-ի կրկնակի պոդիումը Սինգապուրում (լուսանկար)Finger boy-ը վերադառնում է. Ferrari-ի կրկնակի պոդիումը Սինգապուրում (լուսանկար)

Finger boy-ը վերադառնում է. Ferrari-ի կրկնակի պոդիումը Սինգապուրում (լուսանկար)

20.09.15 18:14
Finger boy-ը վերադառնում է. Ferrari-ի կրկնակի պոդիումը Սինգապուրում (լուսանկար)

Աշխարհի քառակի չեմպիոն, Ferrari-ի արշավորդ Սեբաստյան Ֆետտելի հաղթանակով Մարինա-Բեյ մրցուղում ավարտվեց Սինգապուրի 2015թ-ի գրան-պրին:

Գերմանացի արշավորդի այս հաղթանակը 42-րդն է կարիերայում: Այս ցուցանիշով Ֆետտելը պատմության մեջ 3-րդն է՝ զիջելով միայն Ալեն Պրոստին (51) ու Միխաել Շումախերին (91):

Նշենք նաեւ, որ Ֆետտելը հեթ-թրիկի հեղինակ դարձավ՝ վերցնելով փոուլը, գրանցելով լավագույն շրջանն ու ի վերջո՝ հաղթելով: Առհասարակ՝ սա Ֆետտելի 4-րդ հաղթանակն է Սինգապուրում անցկացրած 8 մրցարշավներում: Ասել է թե՝ ամեն 2-րդ մրցարշավը Մարինա Բեյում հաղթում է հենց գերմանացի արշավորդը:

Պոդիումային եզրագիծը հատել են նաեւ Դանիել Ռիկկիարդոն Red Bull-ից ու Ֆետտելի ներկայիս թիմակից Կիմի Ռայկոնենը:

Նշենք, որ առաջնության առաջատար Լյուիս Հեմիլթոնը մրցաշրջան 2015-ում առաջին անգամ ստիպված եղավ լքել մրցուղին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված