Հայ բռնցքամարտիկները հավաք են անցկացնումՀայ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում

Հայ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում

18.09.15 11:42
Հայ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում

Դոհայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար հայ բռնցքամարտիկները ուսումնամարզական հավաքն են անցկացնում Երևանում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներից աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը և 56 կգ քաշային Արամ Ավագյանը:

Նրանց մարզումային պրոցեսը ավելի արդյունավետ դարձնելու համար հավաքին հրավիրել են նաև այլ բռնցքամարտիկներ:

Հիշեցնենք, որ Դոհայում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցանակային տեղ գրաված բռնցքամարտիկները կնվաճեն նաև Ռիո դե Ժաներիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված