Մեյվեզերի 49-րդ հաղթանակը՝ 49 մրցամարտում (տեսանյութ)Մեյվեզերի 49-րդ հաղթանակը՝ 49 մրցամարտում (տեսանյութ)
Մեյվեզերի 49-րդ հաղթանակը՝ 49 մրցամարտում (տեսանյութ)
14.09.15 14:50Երեկ ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը պաշտպանեց կիսամիջին քաշային կարգում WBC ու WBA (Super) վարկածներով իր տիտղոսները՝ Անդրե Բերտոյի դեմ մրցամարտում:
Մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին 38-ամյա Մեյվեզերին՝ 117:111, 118:110, 120:108, ում հաղթանակին գրեթե ոչ ոք չէր կասկածում: Հիշեցնենք, որ Բերտոյի շանսերը գանահատվում էին 1-ը 100-ի դեմ:
Այսպիսով, Մեյվեզերը կրկնեց ամերիկացի Ռոկկի Մարչիանոյի ռեկորդը՝ 49 հաղթանակ 49 մրցամարտում, ու ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան: Համենայն դեպս այդպես է նա հայտարարել լրագրողներին, նշելով, սակայն, որ ապագայում ամեն բան հնարավոր է պատահել:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված