Ֆյուրի. «Պատրաստ եմ Կլիչկո թեկուզ 10 եղբայրների հետ մրցամարտել»Ֆյուրի. «Պատրաստ եմ Կլիչկո թեկուզ 10 եղբայրների հետ մրցամարտել»
Ֆյուրի. «Պատրաստ եմ Կլիչկո թեկուզ 10 եղբայրների հետ մրցամարտել»
07.09.15 15:27Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ կհաղթի WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին, եթե անգամ վերջինս տասնյակ եղբայրներով ռինգ դուրս գա:
«Ինձ դա չի հուզում, անգամ եթե նա 10 եղբայր ունի: Եթե նրանք բոլորն ուզում են ինձ հետ միևնույն ժամանակ մենամարտել, ես պատրաստ եմ միանգամից բոլորի հետ մրցամարտել: Էական չէ՝ քանի եղբայր նա կբերի ու ինչ կանի, միևնույն է՝ նա նոկաուտում կհայտնվի: Նրան թվում է, թե իր ոճը իդեալի է հասցրել, բայց նախկինում նա ինձ պես ոչ ոքի հետ չի մրցամարտել: Ես մեծ տղա եմ, ով կարողանում է շարժվել ու տարբեր հարվածներ հասցնել: Իսկ նա մրցամարտել է մեծերի հետ, ովքեր չեն կարողանում շարժվել, ու փոքրերի, որոնք չէին կարողանում նրան հասնել»,-ասել է Ֆյուրին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված