Պատանիների աշխարհի առաջնությունում՝ ևս 2 հաղթանակՊատանիների աշխարհի առաջնությունում՝ ևս 2 հաղթանակ
Պատանիների աշխարհի առաջնությունում՝ ևս 2 հաղթանակ
07.09.15 11:07Սանկտ Պետերբուրգում շարունակվում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 51 երկրի 386 մարզիկներ:
Մրցաշարի 2-րդ օրը Հայաստանի 7 պատվիրակներից ևս երկուսը հաղթահարեցին առաջին փուլի արգելքը:
Իրենց մրցակիցներին հաղթեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 46 կգ քաշային Արման Գալստյանը և 50 կգ քաշային Արթուր Բարեյանը: Գալստյանը առավելության է հասել Մարոկոն ներկայացնող Յայա Ջադիկի նկատմամբ, իսկ Բարեյանը հաղթել է բելոռուս Վադիմ Նենդավետին:
Ցավոք 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված