Հաջող մեկնարկ՝ պատանիների աշխարհի առաջնությունումՀաջող մեկնարկ՝ պատանիների աշխարհի առաջնությունում

Հաջող մեկնարկ՝ պատանիների աշխարհի առաջնությունում

06.09.15 12:40
Հաջող մեկնարկ՝ պատանիների աշխարհի առաջնությունում

Սանկտ Պետերբուրգում երեկ մեկնարկեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 51 երկրի 386 մարզիկներ:

Հայաստանն այս կարևոր ստուգատեսին մասնակցում է 7 բռնցքամարտիկով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը՝ աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 46 կգ քաշային Արման Գալստյանը, 50 կգ քաշային Արթուր Բարեյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը:

Մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած մեր երեք մարզիկներից երկուսը հաղթահարեցին իրենց մրցակիցների արգելքը: Հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին 60 կգ քաշային Կորյուն Աստոյանը և 63 կգ քաշային Սիփան Լևոնյանը , իսկ ահա 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանը զիջեց իր մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված