Ֆյուրին կթողնի բռնցքամարտը, եթե Կլիչկոյին նոկաուտի չենթարկիՖյուրին կթողնի բռնցքամարտը, եթե Կլիչկոյին նոկաուտի չենթարկի
Ֆյուրին կթողնի բռնցքամարտը, եթե Կլիչկոյին նոկաուտի չենթարկի
05.09.15 13:49Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ եթե չկարողանա հաղթանակ տոնել WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հանդեպ հոկտեմբերի 24-ին, ապա կհեռանա բռնցքամարտից:
«Եթե ես չկարողանամ նոկաուտի ենթարկել նրան, ապա, ամենայն հավանականությամբ, ես անպետք եմ: Եթե ես չկարողանամ հաղթել 40-ամյա բռնցքամարտիկին, ապա ինձ որակազրկել է պետք: Եթե ես չկարողանամ նրան նոկաուտի ենթարկել, ապա չեմ շարունակի բռնցքամարտել, քանի որ չեմ կարողանա նպատակներիս հասնեկ:
Նա ինձ դու չի գալիս, նա քանդել է գերծանր քաշային կարգը: Մարդիկ ասում են, որ նա իսկական չեմպիոն է՝ լավ սափրված, առանց դաջվածքների, հիանալի վարքագծով, կրթված: Ու ի՞նչ: Նա ձանձրալի է: Ու որքան ես գիտեմ, նա քայքայել է դիվիզիոնը»,-ասել է Ֆյուրին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված