Մուսասին նախապատրաստվում էՄուսասին նախապատրաստվում է
Մուսասին նախապատրաստվում է
04.09.15 11:20Գեղարդ Մուսասին արդեն վաղուց միջինքաշայինների դիվիզիոնի առաջատարներից մեկն է, սակայն գոտու լիարժեք հավակնորդի կարգավիճակին դեռ չի հասել: Նրա առաջիկա մրցամարտը Յուրայա Հոլլի հետ նրան թույլ կտա առաջին հնգյակ մուտք գործեկ միայն գեղեցիկ, տպավորիչ հաղթանակի շնորհիվ, իսկ պարտությունը կշպրտի տասնյակի ստորին հատված:
Մուսասին ու Հոլլը հանդիպելու են սեպտեմբերի 26-ին՝ Ճապոնիայում կայանալի UFC երեկոյի ընթացքում:
Այժմ Գեղարդը շարունակում է պատրաստվել այդ մրցամարտին, իսկ բուքմեյքերական գրասենյակներն էլ շարունակում են խաղադրույքներ վերցնել: Այս պահի դրությամբ Մուսասիի հաղթանակի գործակիցը 1.24 է, իսկ Հոլլինը՝ 4.35:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված