Արոնյանը՝ միանձնյա առաջատարԱրոնյանը՝ միանձնյա առաջատար
Արոնյանը՝ միանձնյա առաջատար
31.08.15 12:25ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ դժվարին պայքարի արդյունքում հասել հաղթանակի:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կարլսեն – Գրիշչուկ 0 – 1
Թոփալով – Գիրի 1/2
Կարուանա – Վաշյե-Լագրավ 1/2
Անանդ – Սո 1/2
Մրցաշարային աղյուսակը խաղացված 7 տուրերից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրիշչուկը, Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Գիրին ունեն 4-ական միավոր:
Այսօր կայանալիք նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով աշխարհի էքս-չեմպիոն Վիշի Անանդի հետ:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ից:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված