Ջորջիո Պետրոսյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Ջորջիո Պետրոսյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)

Ջորջիո Պետրոսյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)

29.08.15 17:57
Ջորջիո Պետրոսյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)

К-1 World Max-ի ու Glory-ի նախկին չեմպիոն, հանրահայտ քիք-բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանն, ով չնայած վերջին 2 տարիներին իրեն հետապնդող վնասվածքների՝ կիսամիջին քաշային կարգում համաշխարհային Top-5-ում է, այս օրերին գտնվում էր Չինաստանում, որտեղ մասնակցեց Hero Legends մրցաշարին:

Պետրոսյանի մրցակիցը չինացի Քսու Յանն էր, ում մեր հայրենակիցը 3-րդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով: Նշենք նաեւ, որ սա Պետրոսյանի 3-րդ հաղթանակն է վերջին 3 մրցամարտերում: Իտալական La Gazetta dello sportին տված հարցազրույցում քիք-բռնցքամարտիկը նշել է, որ հաջորդ մրցամարտն անցկացնելու է նոյեմբերի սկզբին՝ Միլանում: Սակայն դեռ հայտնի չէ՝ ո՞ր կազմակերպության հովանու ներքո ու ում դեմ: Երկրպագուները ակնկալում են նրա հանդիպումը Էնդի Ռիստիի հետ:

Իսկ առայժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Doctor մականունը կրող Պետրոսյանի ու Յաննի մրցամարտը՝ տեսագրությամբ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված