1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Կլիչկո եղբայրների մրցաշարից1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Կլիչկո եղբայրների մրցաշարից

1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Կլիչկո եղբայրների մրցաշարից

29.08.15 16:40
1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Կլիչկո եղբայրների մրցաշարից

Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 1 ոսկե , 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Ուկրաինայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով եզրափակչում գեղեցիկ ոճով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ:

Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում զիջեց ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին:

Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև 4 բրոնզե մեդալ:

Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91կգ քաշային Դավիթ Չալոյան:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 8 բռնցքամարտիկով, որոնցից 6-ը հայրենիք կվերադառնան մեդալներով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված