Արոնյանը՝ 4-րդ տուրի միակ հաղթանակի հեղինակԱրոնյանը՝ 4-րդ տուրի միակ հաղթանակի հեղինակ

Արոնյանը՝ 4-րդ տուրի միակ հաղթանակի հեղինակ

27.08.15 10:30
Արոնյանը՝ 4-րդ տուրի միակ հաղթանակի հեղինակ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սև խաղաքարերով ուժերն է չափել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ` 28-րդ քայլում հաղթանակ տոնելով:

Նշենք, որ մեր հավաքականի առաջատարի պարտիան միակն է եղել 4-րդ տուրում, որում կողմերը հաշտություն չեն կնքել:

4 տուրից հետո 3-ական միավորով առաջատարն են Տոպալովն ու Արոնյանը: Նրանց 0.5 միավոր են զիջում Կարլսենն ու Գիրին:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Գրշչուկի հետ, մյուս զույգերն են Տոպալով-Կարուանա, Նակամուրա-Գիրի, Կարլսեն-Սո, Անանդ-Վաշյե Լագրավ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված