Արոնյանը ոչ-ոքի ավարտեց 3-րդ տուրի հանդիպումըԱրոնյանը ոչ-ոքի ավարտեց 3-րդ տուրի հանդիպումը

Արոնյանը ոչ-ոքի ավարտեց 3-րդ տուրի հանդիպումը

26.08.15 14:13
Արոնյանը ոչ-ոքի ավարտեց 3-րդ տուրի հանդիպումը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակ խաղաքարերով ուժերն է չափել Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ և պարտիայի 42-րդ քայլին կողմերը խաղն ավարտել են հաշտությամբ:

Մյուս խաղատախտակների շուրջ՝

Անանդ – Թոփալով, 0,5:0,5

Կարլսեն – Վաշյե-Լագրավ, 1:0

Սո – Գրիշչուկ, 1:0

Նակամուրա – Կարուանա, 0.5:0.5

Մրցաշարային աղյուսակը խաղացված 3 տուրերից հետո շարունակում է միանձնյա գլխավորել բուլղարացի Վեսելին Թոփալովը, որն ունի 2.5 միավոր: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարսլենն ու Անիշ Գիրին ունեն 2-ական միավոր:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կհանդիպի Ուեսլի Սոի հետ հետ:

Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված