Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկելՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել
26.08.15 12:12Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում հաջող են մեկնարկել մեր երիտասարդ բռնցքամարտիկները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Երիտասադական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել:
Իրենց մրցակիցների արգելքը հաղթահարել ու հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 81 կգ քաշային Սոս Քոչարյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված