Ալեքս Միսկիրտչյան-Կորնելիուս Լոք մրցամարտը՝ այսօր (լուսանկարներ)Ալեքս Միսկիրտչյան-Կորնելիուս Լոք մրցամարտը՝ այսօր (լուսանկարներ)

Ալեքս Միսկիրտչյան-Կորնելիուս Լոք մրցամարտը՝ այսօր (լուսանկարներ)

25.08.15 11:12
Ալեքս Միսկիրտչյան-Կորնելիուս Լոք մրցամարտը՝ այսօր (լուսանկարներ)

Հայազգի բռնցքամարտիկ, EBU վարկածով Եվրոպայի եռակի չեմպիոն, Բելգիայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը (25-3-1) վերջին 20 օրերի ընթացքում գտնվում է ԱՄՆ-ում: Հենց այնտեղ՝ Բրուքլինի MCU Park-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կիսաթեթև քաշային կարգում երեկոյի գլխավոր մրցամարտում՝ 10 ռաունդների ընթացքում Ալեքսը կմենամարտի NABO-ի էքս-չեմպիոն Կորնելիուս Լոքի (22-7-2) հետ:

Միսկիրտչյանն այս մրցամարտին նախապատրաստվել է Glendale fighting club-ում՝ Էդմոնդ Թարվերդյանի թիմում ու գլխավորությամբ, որտեղից 3 օր առաջ՝ օգոստոսի 22-ին, մեկնել է արդեն մրցատեղի:

Անցած գիշեր տեղի է ունեցել կշռման արարողությունը:

2 բռնցքամարտիկներն էլ քաշային կարգի սահմաններում են եղել: Ալեքս Միսկիրտչյանը գրանցել է 57.7կգ քաշ, Կորնելիուս Լոքը՝ 56.97կգ:

Առաջիկա մրցամարտը 29-ամյա Ալեքսի համար նախապատրաստական բնույթ է կրում:

Նախորդ տարի՝ 2014թ-ի մայիսին վերջին հայազգի բռնցքամարտիկը չեմպիոնական գոտու մենամարտում` կիսաթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, 27-ամյա ռուս բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչին մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր: Սակայն արդեն այս տարվա մայիսին Գրադովիչը գոտու պաշտպանության մրցամարտում մրցավարիների որոշմամբ զիջեց բրիտանացի Լի Սելբիին, ու Միսկիրտչյանի ծրագրերում է՝ IBF գոտու համար մենամարտ անցկացնելը: Այն, իրադարձությունների բարեհաջող դասավորության դեպքում, ամենայն հավանականությամբ կկայանա հոկտեմբերին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված