Հաղթանակ՝ մեկնարկումՀաղթանակ՝ մեկնարկում

Հաղթանակ՝ մեկնարկում

24.08.15 14:53
Հաղթանակ՝ մեկնարկում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած “Սիլքֆիլդի գավաթ” անվանումը կրող գերհզոր մրցաշարում հաջող մեկնարկ է ունեցել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մեր ներկայացուցիչը անդրանիկ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտիայի 39-րդ հասել հաղթանակի:

Մյուս խաղատախտակների շուրջ՝

Կարլսեն – Թոփալով 0 – 1
Նակամուրա – Անանդ 1 – 0
Գիրի – Գրիշչուկ 1 – 0
Սո – Վաշյե-Լագրավ 0 – 1

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:

Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված