Ուժերը փորձում են նաև տղաներըՈւժերը փորձում են նաև տղաները

Ուժերը փորձում են նաև տղաները

20.08.15 13:35
Ուժերը փորձում են նաև տղաները

Այս օրերին Գրոզնիում Կադիրովի անվան միջազգային մրցաշարում իրենց ուժերն են փորձում տղամարդկանց մեծահասակների հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ այս պահի դրությամբ մեր բռնցքամարտիկներից ռինգ են դուրս եկել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը:

Հաղթանակ է տոնել միայն Դարչինյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ:

Հիշեցնենք, որ զուգահեռ՝ Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մեր 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել՝ ¼ եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով տանտեր Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ: Այսօր՝ կիսաեզրափակիչ մենամարտում մեր մարզուհու մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված