Ջեֆֆ Մեյվեզեր. «Ֆլոյդը մեկ անգամ կխփի Ռոնդային ու մրցամարտը կավարտվի»Ջեֆֆ Մեյվեզեր. «Ֆլոյդը մեկ անգամ կխփի Ռոնդային ու մրցամարտը կավարտվի»

Ջեֆֆ Մեյվեզեր. «Ֆլոյդը մեկ անգամ կխփի Ռոնդային ու մրցամարտը կավարտվի»

18.08.15 16:51
Ջեֆֆ Մեյվեզեր. «Ֆլոյդը մեկ անգամ կխփի Ռոնդային  ու մրցամարտը կավարտվի»

2 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հորեղբայրը՝ Ջեյֆֆ Մեյվեզերը հայտարարել է, որ անգամ իմաստ չունի խոսել իր զարմիկի ու UFC չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզիի մրցամարտի մասին:

«Այս ամենը անհեթեթություն է: Նա ֆիզիկապես փոքր է Ֆլոյդից, էլ չխոսենք այն ամենի մասին, թե ինչ կարող է անել տղամարդը կնոջ հետ: Կապ չունի, թե որքան հզոր է նա. նա մրցամարտում է աղջիկների հետ: Ու դա ոչ մի կերպ նման չէ տղամարդու հետ մրցամարտին: Նա ոչ մի ցավային հնարք չի կարող անցկացնել, քանի որ Ֆլոյդը նրա համար շատ ուժեղ է: Ինչ էլ Ռոնդան անի, Ֆլոյդը նրան պատժելու է: Մի անգամ կխփի ու մրցամարտը կավարտվի: Նա ուղղակի Ֆլոյդի անունն օգտագործում է UFC-ի գովազդի համար»,-ասել է Մեյվեզերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված