Հղիության 12-րդ շաբաթում՝ առանց կանոնների մարտերումՀղիության 12-րդ շաբաթում՝ առանց կանոնների մարտերում

Հղիության 12-րդ շաբաթում՝ առանց կանոնների մարտերում

18.08.15 13:16
Հղիության 12-րդ շաբաթում՝ առանց կանոնների մարտերում

Բրազիլուհի Քինբերլի Նովիասը առանց կանոնների մարտերի է մասնակցել հղիության 12-րդ շաբաթում: Հետաքրքիրն այն է, որ աղջիկը անգամ տեղյակ չի եղել իր վիճակի մասին ու իմացել է միայն նոր՝ հերթական մրցամարտին պատրաստվելու ընթացքում:

Օգոստոսի 21-ին բրազիլուհուին ռինգում պիտի հանդիպեր Ջոսելին Ջոնսի հետ: Սակայն նա ոչ մի կերպ չէր կարողանում քաշ գցել անգամ տանջող մարզումներից հետո, ավելին՝ նա միայն քաշ էր հավաքում: Մարզուհին ստիպված է եղել դիմել բժշկի, ով էլ նրա մոտ 24 շաբաթական հղիություն է ախտորոշել:

«Բժիշկն ասաց, որ ես հղիության 24-րդ շաբաթում եմ գտվում ու իմ որդին ուժեղ ու առողջ է մեծանում»,-ասել է մարզուհին:

Ի դեպ, Քինբերլին հաղթել էր այն մրցամարտը, որում հղիության 12-րդ շաբաթում էր հանդես եկել: Ձեզ ենք ներկայացնում այդ մրցամարտից մի հատված:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված