1 բրոնզե մեդալ, 2 ուղեգիր՝ Եվրոպայի առաջնությունից1 բրոնզե մեդալ, 2 ուղեգիր՝ Եվրոպայի առաջնությունից

1 բրոնզե մեդալ, 2 ուղեգիր՝ Եվրոպայի առաջնությունից

15.08.15 09:56
1 բրոնզե մեդալ, 2 ուղեգիր՝ Եվրոպայի առաջնությունից

Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությնունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճեց մեկ մեդալ և աշխարհի առաջնության 2 ուղեգիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մամուլի ծառայությունը:

Մեր հավաքականի կազմում միակ մեդալակիրը դարձավ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Մեդալից բացի Ավագյանը նվաճեց նաև այս տարվա հոկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

Ի դեպ Արամ Ավագյանը իր կարիերայում 3-րդ անգամ է դառնում Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2013 թվականին, իսկ 2012-ին արժանացել էր արծաթե մեդալի:

Աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը, ով թեև պարտվեց կիսաեզրափակչում, սակայն մրցակից անգլիացի բռնցքամարտիկի եզրափակիչ անցնելու շնորհիվ ուղեգիր ձեռք բերեց:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված