Արամ Ավագյանը կիսաեզրափակչում էԱրամ Ավագյանը կիսաեզրափակչում է

Արամ Ավագյանը կիսաեզրափակչում է

13.08.15 10:57
Արամ Ավագյանը կիսաեզրափակչում է

Բուլղարական Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/4 եզրափակչում առավելության է հասել ռումինացի Նիկոլայ Ռազվան Անդրեիանայի նկատմամբ: Եզրափակչի ուղեգրի համար Ավագյանը վաղը կմրցի բրիտանացի Քայիս Աշֆաքի դեմ:

Մեր մյուս բռնցքամարտիկներից 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում պարտություն է կրել լիտվացի Էվալդաս Պետրաուսկասից, 75 կգ քաշային Արամ Հովհիկյանն էլ պարտվել է վրացի Զաալ Կվաչատաձեին:

60 կգ քաշայինՍամվել Բարսեղյանը 1/8 եզրափակիչում իր մեկնարկային մրցամարտում պարտվել էր խորվաթ Մատեո Կոմադինային:

Իսկ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պայքարը կսկսի կիսաեզրափակչում: Այս քաշային կարգում հայտավորված է 13 մասնակից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված