Բացարձակ հաղթական օր հայ բռնցքամարտիկների համարԲացարձակ հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Բացարձակ հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

11.08.15 10:50
Բացարձակ հաղթական օր հայ բռնցքամարտիկների համար

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը բացարձակ հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար:

Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկը իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ:

Այսօր հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված