Ոսկե վերջակետ՝ Լանդսկրոնայում. Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոնուհիՈսկե վերջակետ՝ Լանդսկրոնայում. Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոնուհի

Ոսկե վերջակետ՝ Լանդսկրոնայում. Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոնուհի

09.08.15 12:57
Ոսկե վերջակետ՝ Լանդսկրոնայում. Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոնուհի

Շվեդիայի Լանդսկրոնայում երեկ ավարտվեց մինչ 15 և մինչև 17 տարեկան պատանիների ու աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը մեր հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ մինչեւ 17 տարեկանների պայքարում հանդես եկող Արփինե Դալալյանը +69 կգ քաշային կարգում երկամարտի 203 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի:

Արփինեն պոկեց 84 և հրեց 119 կիլոգրամ: Սա Լանդսկրոնայում Հայաստանի պատվիրակության 6-րդ ոսկե մեդալն էր: Հայ ծանրորդները նվաճեցին նաև չորս արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ տղաները Լանդսկրոնայում հանդես էին գալիս Էդուարդ Կիզողյանի, որին օգնում էր Երվանդ Կիրակոսյանը, իսկ աղջիկները՝ Արման Ղազարյանի գլխավորությամբ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված