Մեդալաշատ Լանդսկրոնան. Աիդա Մանուկյանն ու Սարգիս Կիրակոսյանը՝ չեմպիոններՄեդալաշատ Լանդսկրոնան. Աիդա Մանուկյանն ու Սարգիս Կիրակոսյանը՝ չեմպիոններ

Մեդալաշատ Լանդսկրոնան. Աիդա Մանուկյանն ու Սարգիս Կիրակոսյանը՝ չեմպիոններ

08.08.15 10:28
Մեդալաշատ Լանդսկրոնան. Աիդա Մանուկյանն ու Սարգիս Կիրակոսյանը՝ չեմպիոններ

Շվեդիայի Լանդսկրոնայում շարունակվում է ծանրամարտի մինչ 15 և 17 տարեկան աղջիկների և պատանիների առաջնությունը, որում հիանալի մրցելույթներ ունեցան Հայաստանի պատվիրակները:

Երեկ ոսկե մեդալի արժանացավ մինչև 15 տարեկանների +69 կգ քաշային կարգը ներկայացնող Աիդա Մանուկյանը: Նա պոկեց 81 և հրեց 89 կգ ու երկամարտի 170 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Երկրորդ տեղը երկամարտի 165 կգ արդյունքով գրավեց հունգարուհի Եվա Պակոզդին, իսկ մրցանակային եռյակը 140 կգ-ով եզրափակեց Լեհաստանի ներկայացուցիչ Կոմորովսկան:

Իսկ մինչև 17 տարեկանների պայքարում 94 կգ քաշային կարգում Սարգիս Կիրակոսյանը երկամարտի 305 կգ (138+167) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ընդ որում՝ հրում վարժության երրորդ մոտեցումից հրաժարվեց:

Այս քաշային կարգում մեդալի լուրջ հավակնորդ էր համարվում նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Գրիգոր Գրիգորյանը, սակայն նա պոկում վարժության ժամանակ վնասեց ձեռքը և դուրս մնաց հետագա պայքարից:

U17 տարեկան աղջիկների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը` երկամարտի 206կգ (93+113)արդյունքով:

85 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը` Սիմոն Մարտիրոսյանի կրտսեր եղբայր, երկամարտի 301կգ (130+171) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ՝ միայն անձնական քաշի պատճառով արծաթը զիջելով լեհ Մաթեուշ Շկուլիմովսկուն: Նույն քաշային կաչգում հանդես եկող արություն Ենգիբարյանը պոկում վարժությունից հետո 138 կգ-ով 2-րդն էր, սակայն տապալեց հրում վարժությունը:

Այսօր մեր մարզիկներից հարթակ դուրս կգա 75+ քաշային կարգում հանդես եկող Արփինե Դալլալյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված